ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է գործարար Ջոն Ֆելանին ԱՄՆ ՌԾՈւ նախարարի պաշտոնում։ Այս մասին նշվել է հանրապետականի գրավոր հայտարարությունում, որը տարածվել է երեքշաբթի նրա անցումային թիմի կողմից։

Թրամփը նշել է, որ Ֆելանը մեծ հաջողությունների է հասել բիզնեսում եւ «ԱՄՆ ՌԾՈւ գործերը ամեն ինչից վեր կհամարի»։ Ինչպես փաստել է նորընտիր նախագահը, Ֆելանը մի քանի ներդրումային ընկերությունների հիմնադիրն է կամ համահիմնադիրը։ Դրանց թվում են Rugger Management-ը եւ MSD Capital-ը։

Ֆելանի թեկնածությունն այժմ պետք է դիտարկի ԱՄՆ Կոնգրեսի Սենատը։

ՌԾՈւ նախարարը պատասխանատու է, մասնավորապես, ռազմածովայն ուժերի նյութատեխնիկական, ինչպես նաեւ ֆինանսական ռեսուրսների ապահովման համար։ ՌՕՈւ, ՌԾՈւ եւ ցամաքային զորքերի նախարարները նախագահական կաբինետի անդամներ չեն։