Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ: Վարչապետն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ։ Հայաստանի կառավարությունն ակնկալում է Եվրահանձնաժողովի հետ սերտ համագործակցություն՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-գրել է վարչապետը:





























