Մոսկվայում նոր Lada Granta-ից էժան Mercedes W221 լիմուզին են վաճառում։ 2005 թվականի սեդանը՝ ամուր կենտրոնական ներդիրով, հայտնվել է անվճար հայտարարությունների կայքում: Դրա մասին գրում է Motor.ru-ն։
Իբրև հիմք է ծառայել հետևի քարշակ Mercedes-Benz S 350-ը, որը վերածվել է Pullman-ի՝ ավելացնելով նստատեղերի միջին շարք և «լիմուզին» միջնորմ։ Ներփորվածքի որակին առնչվող հարցեր կան, բայց գինը շուկայականից ցածր է՝ S-Class-ն արժե 799 հազար ռուբլի: Մինչդեռ բազային Lada Granta-ն գնորդի գրպանին 931 հազար ռուբլի կնստի:
Վաճառողն անկեղծորեն զգուշացնում է, որ լիմուզինն օրիգինալ Pullman չէ, և դիզայնի փոփոխությունները չեն ներառվել ավտոմեքենայի անձնագրում: Հետևաբար, գրանցմանն առնչվող խնդիրներ կարող են առաջանալ: Սակայն Mercedes-Benz S-Class-ը պահպանել է պաշտոնական B կատեգորիան և ձեռք է բերել յոթ տեղանոց սրահ՝ երկու բարի կանգնակով, վարորդի հետևի միջնորմով և հատուկ աուդիո համակարգով:
Օդոմետրը՝ անիվի պտույտների քանակը չափող սարքը ցույց է տալիս 128 հազար կիլոմետր, հաշվի առնելով մեքենայի 20-ամյա տարիքը, կասկածելի է։ Մյուս կողմից, ըստ փաստաթղթերի, սեփականատերերն ընդամենը երեքն են, իսկ S 350-ի (272 ձիաուժ) մոդիֆիկացիան նշանակում է, որ գրանցման դեպքում հարկը համեմատաբար ցածր կլինի։ Օրիգինալ նստատեղերի և դռների բացիկների վիճակից դժգոհություններ չկան, սակայն ցանկալի կլիներ, որ տնայնագործական մասերի որակը ավելի բարձր լիներ։
Ինչևէ, մեկ միլիոն ռուբլուց էժան արտասահմանյան շքեղ ավտոմեքենան միշտ էլ փոխզիջում է: Լավ պահպանված նմուշները 7-10 անգամ ավելի արժեն։ Օրինակ՝ Հատուկ նշանակության գարաժից դուրս գրված իսկական W140-ը երկու ամիս առաջ 25 միլիոն ռուբլով է վաճառվել։





























