«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկում էինք հետևյալ հարցը. Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը։ Այսինքն՝ մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և շնորհակալություն հայտնել արդյունավետ քննարկման համար:

«2025 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ»,- գրել է Աննա Հակոբյանը:

Ավելի վաղ, Հակոբյանն անդրադառնալով այս հանդիպմանը նշել էր, որ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը կրթարշավի վերածելու առաջարկի հետքերով առաջին նման

հանդիպումն է ունեցել: «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» հրավերով գաղափարը ներկայացրել է միության անդամ ընկերությունների ներկայացուցիչներին։