Գերմանական Մյունխեն քաղաքի Ketterer աճուրդի տանը վաճառքի է հանվել ամերիկացի մինիմալիստ նկարիչ Ռոբերտ Ռայմանի կտավը։ Այն բառացիորեն ոչինչ չի պատկերում, ասված է կազմակերպության կայքում:

Կտավը նկարիչ Ռոբերտ Ռայմանի աշխատանքն է, որը կոչվում է General 52, գրում է Mixnews-ը։ Նկարն արվել է 1970 թվականին: Նկարիչն օգտագործել է սպիտակ էմալ՝ ձգված բամբակաթելի վրա։ Կտավի չափը 132,1 x 132,1 սանտիմետր է (52 x 52 դյույմ):

Վերլուծական գեղանկարչության առանցքային դեմք համարվող Ռոբերտ Ռայմանը ստեղծել  մի շարք աշխատանքներ, որոնք ուսումնասիրում էին գույնի և նյութակազվածքի փոխազդեցությունը՝ օգտագործելով սպիտակ էմալը ծալքավորված ստվարաթղթի վրա: Այս տեխնիկան, որը նա սկսեց օգտագործել 1967 թվականին, ներառում էր տարբեր չափերի վրձիններով ներկի կիրառումը։

Այդ աշխատանքներից մեկի սակարկությունն անցկացվել է դեկտեմբերի 6-ին։ Ketterer աճուրդի տունը նկարի բարձր գինը բացատրում է արվեստի աշխարհում Ռայմանի կարևորությամբ։ Նրա որոշ գործեր ավելի վաղ վաճառվել են մինչև 19 միլիոն եվրոյով։