ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

 Նախարարը մասնակիցներին ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2024 թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական  ցուցանիշները, Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները, պետական ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։  

 Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում պետական քաղաքանությանը, կառավարության առաջնահերթություններին ու առկա հնարավորություններին։

  Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել համապարփակ պարզաբանումներ։