ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ  Գյումրիից մեկնել են Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը:

Ավելի ուշ կառավարությունից տեղեկացրին, որ  Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: 

Նշենք, որ այսօր նա այցելել է Վանաձոր, Սպիտակ եւ Գյումրի քաղաքներ, ծաղիկներ խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակին: