Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրությունները: Այս մասին հայտնում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության էջում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետեւյալ թեկնածուները՝ Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը,  
Կարեն Սարուխանյանը:

Առավելագույն ձայն ստացած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: