Ալյասկայի Ադակ կղզուց 85 կմ հարավ-արևմուտք 6,4 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Դրա մասին հայտնել են Միացյալ Նահագների երկրաբանական ծառայությունից։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնն, ըստ նախնական տվյալների, գտնվել է հյուսիսային լայնության 51,28 աստիճան և արևմտյան երկայնության 177,42 աստիճան կոորդինատներով կետում, հայտնում է news.cn-ն։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 43 կմ խորության վրա։