Սիրիայում կստեղծվի սահմանադրական հանձնաժողով, որի խնդիրն է լինելու փոփոխել երկրի հիմնական օրենքը։ Այս մասին քաթարական Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է սիրիական ընդդիմության քաղաքական վարչության ներկայացուցիչը։

«Սահմանադրական հանձնաժողով կձևավորվի՝ նախկինում ընդունված սահմանադրությունը վերանայելու և դրանում փոփոխություններ կատարելու համար»,- ասաց նա։

«Նոր Սիրիան հիմնված կլինի արդարության և օրենքի վրա, և տեղ չի լինի տխրահռչակ բանտերի համար», - շարունակել է հեռուստաալիքի զրուցակիցը։ -Մենք շրջելու ենք նախկին ռեժիմի էջը. Սիրիացիների արյունով թաթախված խորհրդանիշները կենթարկվեն արդար դատավարության»: