Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ միջազգային հանրությունն աջակցում է Անկարայի առաջարկած սկզբունքների իրականացմանը Սիրիայում կարգավորման վերաբերյալ։
«Մենք աշխատանք եւ շփումներ ենք իրականացնում ԵՄ գերագույն ներկայացուցչի, ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ, մեզ զանգահարում են նախարարներ Մերձավոր Արեւելքից, Ամերիկայից։ Մենք ձգտում ենք միավորել բոլորին ընդհանուր նպատակի շուրջ եւ իրականացնել [Սիրիայում] քաղաքականություն, որը կապահովի անհապաղ պատասխաններ երկրի անհետաձգելի տնտեսական, ֆինանսական եւ ենթակառուցվածքային խնդիրներին։ Երկիր, որտեղ վերադառնում են փախստականները, որտեղ չկա ահաբեկչություն, որտեղ չկա սպառնալիք հարեւաններին, որտեղ չի ստեղծվում ոչ ներառական վարչական կառույց, որտեղ միանման են վեաբերվում փոքրամասնություններին, որտեղ ամեն ոք կլինի անվտանգ, եւ նրա գույքային իրավունքը երաշխավորված է»,- ասել է Ֆիդանը՝ պատասխանելով խորհրդարանի պատգամավոների հարցերին Թուրքիայի սիրիական քաղաքականության վերաբերյալ։
Ֆիդանն ընդգծել է, որ Անկարան «ձեւավորել է այդ մոտեցումները» եւ գործընկերները «լիովին աջակցում են այդ սկզբունքների իրականացման հարցում։ «Այլ խոսքով՝մինչ Դամասկոսում վարչակազմի ձեւավորումը՝ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել Թուրքիայի առաջադրած հայեցակարգին»,- ավելացրել է նախարարը։





























