Իսրայելի գործողությունները Գոլանի բարձունքների բուֆերային գոտում դժվար թե օգնեն կայունացնել իրավիճակը առանց այն էլ ապակայունացված Սիրիայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես ոչինչ չունեմ ավելացնելու արդեն ասվածին։ Իհարկե, հարվածներ և գործողություններ իրականացնելը Գոլանի բարձունքների շրջանում, բուֆերային գոտում, դժվար թե դրանք նպաստեն առանց այն էլ ապակայունացված Սիրիայում իրավիճակի կայունացմանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։



























