2022թ. դեկտեմբերից մինչեւ 2023թ. սեպտեմբերի 19 նախազգուշացումներ էին հնչում այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին «Ցեղասպանության հանցագործության դեմ» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ դեկտեմբերի 12-ին Երեւանում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա իր ելույթի ժամանակ կոչ է արել կրկնապատկել ջանքերը եւ ստեղծել նորմատիվային ակտեր, որոնք կկանխեն ցեղասպանության իրականացումը։
Մնացականյանը այդ փաստաթղթղերի ընդունումը համարել է շատ կարեւոր։
Նա նաեւ նշել է այն մասին, որ խոշոր երկրներն այսօր շեղված են այդ թեմայից՝ կոչ անելով փոքր երկրներին ջանքեր գործադրել եւ միասնություն ցուցաբերել այս հարցում։
Նախկին նախարարը կարծում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները պետք է ակտիվանան եւ համագործակցեն այլ երկրների հետ, ինչը, նրա կարծիքով, կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։





























