Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առաջիկայում վերադասավորումներ կկատարի կառավարությունում։ Այս մասին տեղեկացրել է CTV հեռուստաալիքը։
Նրա աղբյուրների տվյալներով՝ բնակշինարարության, ենթակառուցվածքի եւ համայնքների նախարար Շոն Ֆրեյզերը կհեռանա կառավարությունից անձնական պատճառներով։ Նշվել է, որ Ֆրեյզերի հեռանալը կարող է լրջորեն հարվածել Թրյուդոյին, քանի որ նա համարվում էր կանադական քաղաքականության «ծագող աստղը», ինչպես նաեւ ղեկավարում էր բնակշինարարության կարեւոր ճյուղը։
Թրյուդոյի կառավարությունից կարող է դուրս գալ նաեւ Կանադայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին, որի հետ այժմ ակտիվ բանակցություններ են վարվում։ Սպասվում է, որ վարչապետը իր կառավարության վերադասավորումները կանի դեկտեմբերի 18-ին։





























