11 օրվա ընթացքում առաջին ուղեւորատար ինքնաթիռը թռել է Դամասկոսի միջազգային օդանավակայանից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են կարգավարական ծառայությունում։

«Թռիչք է կատարել «Սիրիական ավիաուղիների» Ազգային փոխադրողի չվերթը դեպի Հալեպ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մինչեւ դեկտեմբերի 24-ի երեկո Դամասկոսի օդանավակայանը կարող է ուղարկել եւ ընդունել ինքնաթիռներ միայն քաղաքացիական ավիացիայի վերահսկման պետական մարմնի հատուկ թույլտվությամբ։ Ներկայում այդ սահմանափակումը, համաձայն կարգավարների տարածած NOTAM տեղեկության, պահպանվում է։ Հալեպի օդանավակայանը առայժմ աշխատում է նույն ռեժիմով, բայց այստեղ սահմանափակումները գործում են մինչեւ դեկտեմբերի 18-ի ժամը 18.00-ն։