Սիրիան չի նմանվի Աֆղանստանին։ Այս մասին հայտնել է Դամասկոսում իշխանության եկած զինված կազմավորումների ղեկավար Ահմեդ աշ-Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով։
«Սիրիան Աֆղանստան չէ, եւ չի լինի Աֆղանստան»,- նրա խոսքերը մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը։ Աշ-Շարաան կարծում է, որ այդ երկու երկրները «շատ տարբեր են եւ տարբեր ավանդույթներ ունեն»։ Նա նշել է, որ «Սիրիայի բնակիչները այլ մենթալիտետ ունեն»։ «Աշ-Շարաան նաեւ ասել է, որ հավատում է կրթությանը կանանց համար։





























