Հայտնի Վազարիի միջանցքը, որը կառուցվել է որպես գաղտնի անցում, որով Ֆլորենցիայի վերնախավը կարող էր աննկատ անցնել, հեռու սովորական քաղաքացիներից, պատմության մեջ առաջին անգամ բացվել է լայն հասարակության համար, հայտնում է CNN-ը։
750 մետրանոց այս տարածքը, որը ոչ թե միջանցք է, այլ մասնավոր հետիոտնային անցուղի Ֆլորենցիայի կենտրոնում, նախագծել է նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին1565 թվականին իշխող Մեդիչի դինաստիայի համար:
Երթուղին, որը ստեղծվել է ընդամենը հինգ ամսում Կոզիմո I Մեդիչիի համար, միացնում է Ֆլորենցիայի երեք ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Պալացո Վեկոն (քաղաքի քաղաքական կենտրոնը), Ուֆիցի պատկերասրահը և Պալացո Պիտին, որտեղ ապրում էր ընտանիքը: Քայլուղին նրանց թույլ էր տալիս շարժվել տան և գրասենյակի միջև՝ չվախենալով, որ իրենց կանհանգստացնեն անցորդները կամ թշնամիները կհարձակվեն:
Հիասքանչ տեսարանը, որ բացվում է միջանցքից պայմանավորված է դրա բարձրությամբ. արահետն անցնում է շենքերի, պալատների, աշտարակների տանիքներով և նույնիսկ Պոնտե Վեկիո կամրջի գագաթով: Միջանցքի հիմնական հատվածը, որը ձգվում է Ուֆիցիից մինչև Պալացո Պիտիից դուրս գտնվող Բոբոլի այգիները, բացվել է հանրության համար ուրբաթ օրը:
Պատկերասրահի և միջանցքի մուտքի տոմսերն արժեն 43 եվրո և թույլ են տալիս երկու ժամ անցկացնել պատկերասրահում՝ նախքան միջանցք մտնելը:
Ամսվա յուրաքանչյուր առաջին կիրակի օրը մուտքն անվճար կլինի, թեև հաջորդ մի քանի ամիսների տոմսերն արդեն ամրագրված են:





























