Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը Իսրայելին մեղադրել է Գազայի վերաբերյալ խաղաղ համաձայնագրի ձեռքբերումը ձգձգելու մեջ, հայտնում է Al Jazeera-ն։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ խմբավորումը հայտարարել է, որ ճկունություն է դրսևորում, և որ Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ հրադադարի շուրջ բանակցություններն առաջվա պես լուրջ ուղղությամբ են ընթանում:
Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ում շեշտել են, որ Իսրայելը Գազայի հատվածից դուրս գալու, հրադադարի, գերիների և տեղահանված պաղեստինցիների վերադարձի առնչությամբ նոր պայմաններ է առաջադրել, ինչը հանգեցրել է Գազայում հրադադարի համաձայնագրի ձեռքբերման ձգձգմանը։





























