Հայերը Ռուսաստանին գոյություն չունեցող որակներ են վերագրում, իսկ հետո վիրավորվում են, որ դրանք բացակայում են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ ԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող, մշակութաբանության դոկտոր Սվետլանա Լուրիեն:

«Հայաստանում դեռ չի եղել իշխանություն, որը կհամարեն «իրենցը»: Ծառայամտական հարաբերությունենրը  «հովանավորի» նկատմամբ նյարդայնացնում է նրանով, որ հայերը մշտապես Ռուսաստանից ինչ-որ անիրականալի բան են ակնկալում, որը նա չի կարող տալ, եւ նույնիսկ չի էլ պատկերացնում, թե իրենից ինչ-որ բան են ակնկալում: Նրան վերագրվում են հատկանիշներ, որը նա չունի, եւ յուրաքանչյուր հարաբերություն արդեն ավելորդ են համարում»,-նշեց Լուրչիեն:

Միաժամանակ, ըստ նրա, վիրավորանքներն անմիջապես անհետանում են իրական վտանգի դեպքում` տեղը զիջելով նոր սպասումների: «Ռուսաստանին նորից վերագրում են գոյություն չունեցող որակներ, եւ կրկին նեղանում:  Լավ է դեռ, որ այս հոգեբանական խնդիրները չեն տեղափոխվում մեծ քաղաքականություն»,-ավելացրեց Լուրիեն:

«Վտանգի իրավիճակում նորից  ի հայտ կգա իդեալական Ռուսաստանի կերպարը եւ նրանից կսպասեն հրաշագործ օգնություն»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Լուրիեն  հայերի էթնոհոգեբանության մասին մի շարք աշխատությունների հեղինակ է եւ 1988թ. Ղարաբաղյան շարժման ականատեսներից: Նրա գործերում նշանակալի գաղափարներից մեկը հայկական գիտակցության արժեհամակարգում հովանավորի տեղին է վերաբերում,  որն ավանդաբար հատկացվում է Ռուսաստանին: