Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս երկրի տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերը: Այս պահից Ռումինիայում ամերիկյան հրթիռորսիչների տեղակայման մասին օրենքն ուժի մեջ է մտել:
Ավելի վաղ այդ օրենքն արժանացել էր Ռումինիայի խորհրդարանի հավանությանը:
Համաձայն փաստաթղթի` 2015թ. Ռումինիայում ՌԼԿ կտեղակայվի, ՀՀՊ-ի օպերատիվ կառավարման կենտրոն եւ բջջային մարտկոցներ` հրթիռորսիչների հետ: Դրանք կսպասարկեն 200 ամերիկացի զինծառայողներ, գրում է utro.ru-ն:




























