Թերթը գրում է, որ Դալմայի այգիների հողօգտագործողները ս/թ հունիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանից նամակով խնդրել են` օգնել ստանալու այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է արվել անցած 10 տարիների ընթացքում Հայաստանում Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ, եւ հատկապես` ո՞րն է այն ԱՆՎՃԱՐ, անկախ, անաչառ, անկողմնակալ, ոչ դատական համակարգը, որը պետք է լուծի Օրհուսի կոնվենցիայի պահանջների խախտմամբ առաջ եկած վեճերը: «Սակայն, առայսօր դալմացիները չեն ստացել հարցի պատասխանն եւ մտավախություն ունեն, որ նախարարն իրեն առձեռն հանձնված նամակը կորցրել է»,-գրում է «Երկիր»-ը: