Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու վերաբերյալ բանակցությունները Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև, Կատարի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդությամբ, շարունակվում են տեխնիկական խմբերի մակարդակով, սակայն ընթանում են ծանր պայմաններում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին։

«Պատվիրակությունները մշտապես հանդիպում են տեխնիկական մակարդակով, լինի դա Դոհայում, թե Կահիրեում: Այս պահին ես չեմ կարող հաստատել, որ այդ պատվիրակությունները գտնվում են Դոհայում, բայց նրանք պարբերաբար հանդիպում են։ Դա վերաբերում է ինչպես ԱՄՆ պատվիրակությանը, այնպես էլ իսրայելացի զավթիչներին»,- ասել է ալ Անսարին։ Միաժամանակ նա նշել է, որ «բանակցությունների սենյակում բարդ պայմանները են»։