Տիբեթի ինքնավար մարզում (ՏԻՄ՝ հարավարևմտյան Չինաստան) երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, ևս 188-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր առնվազն 95 զոհի և 130 վիրավորի մասին։

Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ բնակելի շենքերի և ենթակառուցվածքների փլուզմանը։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 400 զինվորական։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտուց։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարգադրել է առավելագույն ջանքեր գործադրել բնական աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ։