Այսօրվանից` դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին:
«ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում: Վրացական կողմի հավաստմամբ աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:




























