Չինաստանի Ցինհայ նահանգում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Սինին քաղաքից 433 կիլոմետր հարավ-արեւմուտք, այնտեղ ապրում է 1,67 մլն մարդ։ Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորությունում։

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։