Այսօր առավոտյան տեղական ժամանակով Վաշինգտոնի Ազգային տաճարում ընթանում է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի հուղարկավորության ազգային արարողությունը՝ նշանավորելով նրա պետական հուղարկավորության ավարտը։ Ասյ մասին հայտնում է NBC News-ը։
Հուղարկավորության արարողությունը նախ տեղի է ունեցել նրա հայրենի Ջորջիա նահանգում, ապա՝ ԱՄՆ Կապիտոլիումում։ ԱՄՆ-ի բոլոր կենդանի նախագահները՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը և Բարաք Օբաման, ներկա են Ազգային տաճարում ընթացող պատարագին:
Պատարագին ներկա են նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և իր պաշտոնը լքող Ջո Բայդենը։ Դեկտեմբերին Բայդենն այս օրը հայտարարել է ազգային սգո օր և հրամայել փակել դաշնային հաստատությունները՝ ի պատիվ Քարթերի։





























