Los Angeles Times Media Group ընկերությունը հայտարարել է, որ բարձրացրել է Մայք Քեչիչյանի պաշտոնը եւ նրան նշանակել մարքեթինգի գծով փոխնախագահ, հաղորդում է «Asbarez»-ը:

Քեչիչյանն իր վրա բարձր պատասխանատվություն է վերցրել իր աշխատանքի անցնելու առաջին օրից` մարքեթինգի գծով մենեջերի պաշտոնում: Հիմա նա ավելի խորությամբ կզբաղվի հնարավոր նոր գնորդների որոնման հարցերով: