Սիրիական նոր կառավարությունը շաբաթ հայտարարել է, որ կանխել է «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումը մայրաքաղաք Դամասկոսից հարավ գտնվող շիական աս-Սայիդա Զեյնաբ մզկիթի վրա, տեղեկացրել է Middle East Eye-ը։
Սիրիական հետախուզության աղբյուրը, որին մեջբերել է ՍԱՆԱ պաշտոնական տեղեկատվական գործակալությունը, տեղեկացրել է, որ անվտանգության ուժերին «հաջողվել է կանխել ԻՊ պայթյուն իրականացնելու փորձը Սայիդա Զեյնաբի դամբարանի ներսում։
Աղբյուրն ավելացրել է, որ մի քանի մարդիկ ձերբակալվել են։





























