ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են պատանդների վերաբերյալ ընթացող բանակցությունները, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Հեռախոսազրույցի ընթացքում Նաթանյահուն Բայդենին տեղեկացրել է իսրայելական բանակցային խմբին տված իր մանդատի մասին, որին երեկ երեկոյան ուղարկել է Դոհա, հայտնել են վարչապետի գրասենյակից։

Նաթանյահուն նաև իր երախտագիտությունն է հայտնել Բայդենին և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ պատանդներին ազատելուն ուղղված ջանքերի համար, ասվում է Իսրայելի կառավարության հաղորդման մեջ։