Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր երեկոյան հայտարարել է, որ Սերբիան շահագրգռված է դառնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վայրը, և որ այն կարող է երաշխավորել երկու նախագահների լիարժեք անվտանգությունը, հայտնում է RTS-ը։
Ալեքսանդր Վուչիչը TV Pink-ին տված հարցազրույցում ասել է, որ Սերբիան ոչ միայն ֆորմալ առումով դուրս է ռազմական բլոկներից, ինչպես որոշ երկրներ, որոնք առաջարկում են նման հանդիպում անցկացնել, այլև սկզբունքորեն է դուրս երկու դաշինքներից, այսինքն՝ ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ից և, ըստ էության, լիովին անկախ երկիր է և պատրաստ է երաշխավորել երկու նախագահների լիարժեք անվտանգությունը:
«Միևնույն ժամանակ, սա այն երկիրն է, որտեղ նախագահ Թրամփը ամենամեծ աջակցությունն ուներ ամբողջ Եվրոպայում։ Չկա մի երկիր, որը կարող է համեմատվել Սերբիայի հետ նախագահ Թրամփի աջակցության մակարդակով... Իսկ մյուս կողմից՝ սա մի երկիր է, որտեղ, ընդհանուր առմամբ, նախագահ Պուտինը նախկինի պես մեծ ժողովրդականություն է վայելում։ Ուստի կարծում եմ, որ երկրագնդի վրա այս վայրը երկուսին էլ շատ կհամապատասխանի»,- ասել է Վուչիչը։




























