Կարեն Սարգսյանը թուղթը կտրում եւ սոսնձում է վիրտուոզությամբ ու հումորով, գրում է  «Los Angeles Times»-ը:  Հին ժամանակներում դա կոլաժի ոճն էր,  որն օգտագործում էին կուբիստները, սյուրռեալիստները: Ժամանակները փոխվել են, բայց Սարգսյանը նմանատիպ աշխատանք է կատարում տեղեկատվական դարի թվային փուլում:

Ստեղծելով եռաչափ ֆիգուրներ` Հայաստանում ծնված եւ Ամստերդամում բնակվող նկարիչը այցելուներին հրավիրում է մի աշխարհ,  որտեղ ամեն ինչ նմանակված է: Ժամանակակից կյանքի խելահեղությունն է  ընդգրկված  Սարգսյանի` Լոս Անջելեսում բացված «Խղճի կալանավորներ» առաջին անհատական ցուցահանդեսում:

«Ambach & Rice» պատկերասրահը լի է փոքր, միջին եւ բնական մեծության ֆիգուրներով, որոնք պատրաստված են թղթից: Սարգսյանի ֆիգուրների մեծ մասը սամուրայներ եւ բալետային  ոճի ֆիլմերի կռվի տեսարաններ են պատկերում:

Փոքր սրահի կենտրոնում տեղադրված է վարգող նժույգի վրա ցատկող ակրոբատի պատկերող քանդակ, իսկ պատի ոչ մեծ մոնիտորի վրա ցուցադրվում է «Պուտին. սխալ կամ հիմարություն»`  Ռուսաստանի խորհրդարանի անդամ Կոնստանտին Բորովի ու քաղաքական այլախոհ Վալերի Նովոդվորսկու ինը րոպեանոց տեսաձայնագրությունը: