Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման առարկայական նախապատրաստություններ դեռևս չեն ընթանում։ Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է РИА Новости-ն։
«Դեռևս ոչ մի բովանդակային նախապատրաստություն չկա, կա հայտարարված փոխըմբռնում և քաղաքական կամք, քանի որ նման շփումները շատ, շատ անհրաժեշտ և տեղին կլինեն։ Զարգացումները պարզ կլինեն Վաշինգտոնի վարչակազմի փոփոխությունից հետո»,- ասել է նա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ շատ երկրներ պատրաստակամություն են հայտնել դառնալ հիպոթետիկ բանակցությունների հարթակ, սակայն այս մասին խոսելը վաղաժամ է։
Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինը ցանկանում է հանդիպել իր հետ, և երկու կողմերն աշխատում են այդ հարցի լուծման ուղղությամբ:
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը երեկ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։
Պուտինը դեկտեմբերին ասել էր, որ պատրաստ է խոսել ու հանդիպել ԱՄՆ նոր նախագահի հետ՝ հավելելով, որ եթե դա տեղի ունենա, իրենք խոսելու բան կունենան։
Պուտին-Թրամփ հանդիպման առարկայական նախապատրաստություններ դեռևս չեն ընթանում.Պեսկով

Հասանելի է
русскийԹեմա



























