Մոլդովայի խորհրդարանը հերթական անգամ տապալեց նախագահական ընտրությունները: Դեկտեմբերի 16-ին գաղտնի քվեարկության ընթացքում խորհրդարանի խոսնակ Մարիո Լուպուի օգտին քվեարկել են իշխող կոալիցիայի պատգամավորները:

Կոմունիստները բոյկոտել են քվեարկությունը` այն անվանելով «կեղծիք», Իգոր  Դոդոնի խմբի անդամները դեմ են քվեարկել միակ թեկնածուին: Լուպուին աջակցել են ընդամենը 58 պատգամավորներ, այնինչ հաղթանակի համար անհրաժեշտ էր 101 ձայներից 61-ը:

Ե'վ Դոդոնը, ե'ւ կոմունիստների առաջնորդ, երկրի նախկին ղեկավար Վլադիմիր Վորոնինը իշխող կոալիցիային առաջարկել են երկրի ղեկավարի մեկ այլ թեկնածուի առաջադրման համար բանակցություններ սկսել:

Պատգամավորները երկրի նախագահ ընտրելու եւս մեկ հնարավորություն ունեն: Եթե այն ձապխողվի, խորհրդարանը կցրվի, եւ հանրապետությունում երկու տարվա ընթացքում երրորդ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, Մոլդովան նախագահական ընտրությունները տապալելու համաշխարհային ռեկորդակիր է դարձել: