ԱՄՆ-ն հանել է Լիբիայի նկատմամբ  տնտեսական պատժամիջոցների զգալի մասը: Սպիտակ տան դեկտեմբերի 16-ի հաղորդագրությունում ասվում է, որ պատժամիջոցները հանվել են Լիբիայի նոր իշխանությունների հետ «մանրակրկիտ խորհրդակցություններից» հետո:

Reuters-ի տվյալներով` ապասառեցվել են Լիբիայի Կենտրոնական բանկի արգելափակված բոլոր ակտիվները` բացի Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի եւ  նրա ընտանիքի ակտիվներից: ԱՄՆ գանձարանի հաղորդմամբ` արգելափակումից հանվել են լիբիական կառավարության 30 միլիարդի ակտիվներ:

Ավելի վաղ Լիբիայի Կենտրոնական բանկի եւ նրա ստորաբաժանումների նկատմամբ պատժամիջոցները հանել էր ԱՄՆ ԱԽ-ն: Սակայն Անվտանգության խորհրդի սառեցրած 150 մլրդ դոլարի մեծ մասը լիբիական իշխանությունների համար դեռ հասանելի չէ:

Հիշեցնենք, լիբիական բանկերի ակտիվները արգելափակվել էին 2011թ. փետրվարին Քադաֆիի կողմնակիցների եւ ընդդիմադիրների բախումներն սկսվելուց հետո, որոնք վերաճեցին քաղաքացիական պատերազմի: