Թերթը գրում է, որ կառավարությունը հերքում է, թե անապահով ընտանիքներին` որպես Ամանորի նվեր, բաժանվելիք ձեթը ժամկետանց է:
«Մեզ հետ զրույցում ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ, որպես մարդասիրական աջակցություն, ՌԴ-ից ստացված ձեթի ժամկետը լրանում է 2012 թվականի սեպտեմբերին:
Մեր այն հարցին, թե ինչու մարդասիրական օգնությունը բնակչությանը չի բաժանվել հենց սկզբից, Ն. Գրիգորյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր երկրի ներքին գործն է, թե ինչպես տնօրինել օգնությունը: Եթե կան խնդիրներ, լուծելու հարցեր, կարող է եւ վաճառվել: Հիմա նպատակահարմար չի գտնվել վաճառելը, եւ կառավարությունը բարի կամք է դրսեւորել ու բաժանել է բնակիչներին»,- գրում է «Երկիր»-ը:




























