Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատը դեկտեմբերի 16-ի երեկոյան հավանության է արժանացրել 33 մլրդ դոլարի կոշտ խնայողությունների փաթեթը, որն առաջարկել է Մարիո Մենտիի կառավարությունը:

Հիշեցնենք, խորհրդարանի նիստին զուգահեռ, երկրում զանգվածային ցույցեր էին ընթանում. շաբաթվա սկզբին համազգային գործադուլ էր, իսկ դեկտեմբերի 15-16-ին տրանսպորտի ոլորտի աշխատակիցներն էին գործադուլ հայտարարել:

Իտալացիներից շատերը կարծում են, որ Մոնտիի առաջարկած կոշտ խնայողությունների փաթեթը չի կարող լուծել Եվրամիության նորանոր երկրներ ընդգրկող օրեցօր խորացող խնդիրները, տեղեկացնում է Euronews-ը:

Հիշեցնենք, Մոնտիի գլխավորությամբ կառավարությունը ստեղծվել է երկրի  մի շարք քաղաքական ուժերի աջակցությամբ` Իտալիան խոր տնտեսական ճգնաժամից դուրս բերելու նպատակով, Սիլվիո Բեռլուսկոնիի աջակենտրոն կառավարության ձախողումից հետո: