Ղազախստանի ոստիկանությունը մոտ 70 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են դեկտեմբերի 16 -ին Ժանոզենում կայացած անկարգությունների հրահրման մեջ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուխանբետ Կասիմովը:
Նախարարի խոսքով` իրավիճակը քաղաքում կարգավորվել է: Նա հաստատել է, որ զոհվել է 10 մարդ, վիրավորվել է 75 քաղաքացիական անձ եւ ոստիկանության վեց աշխատակից, նրանցից մեկը գտնվում է խիստ ծանր վիճակում:
Նախարարը նաեւ հաստատել է, որ անկարգություններ հրահրողները նախկինում աշխատանքից հեռացված նավթագործներն են եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























