Թերթը գրում է, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ զանգահարել են «ժողովուրդ»-ի խմբագրություն եւ տեղեկացրել, որ որոշ ժամանակ առաջ գործարար Սիլվա Համբարձումյանն իրենց գյուղում փոսեր է փորել՝ պղինձ գտնելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց` հեռացել է:
«Ըստ գյուղացիների՝ Համբարձումյանը գումարներ է խոստացել համայնքի ղեկավարին, սակայն չի վճարել, վիճել է նրա հետ ու անդարձ հեռացել: Զրուցեցինք տիկին Սիլվայի հետ՝ պարզելու, թե որքանով են իրական գյուղացիների պատմածները:
«Մենք լիցենզիա ունենք ուսումնասիրության համար: Այո՛, իսկապես հորատել ենք, տվել ենք անալիզի նմուշները, բայց դեռեւս պատասխաններ չենք ստացել: Մենք ընդամենը հորատել ենք եւ որեւէ վնաս չենք հասցրել».- ասել է տիկին Համբարձումյանը:
Նաեւ հերքեց տեղեկությունը, թե ինքը որեւէ գումար է պարտք համայնքի ղեկավարությանը: «Ես ոչ մեկին պարտք չեմ»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























