Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2024թ. նախորդ տարվա համեմատ նվազել է 299-ով, մահացածներինը՝ 45-ով, վիրավորներինը՝ 421-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ղեկավար Արփինե Սարգսյանը հունվարի 16-ին մամուլի ասուլիսում։
Նշելով մեքենաների թվի աճը՝ նախարարը փաստել է, որ նախորդ տարիների վիճակագրությունը հետաքրքիր պատկեր է ցույց տալիս։
«2024թ. 964 հազար տրանսպորտային միջոցների պարագայում մահացածների եւ վիրավորների թիվը 13-ով պակաս է, քան 2015թ., երբ մեքենաները կրկնակի քիչ էին։ Մտածելու բան կա»,- նկատել է նախարարը՝ ավելացնելով, որ այս ցուցանիշի մեջ դեր է խաղացել տեսուչների ինստիտուտի ներդրումը։





























