ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 19-ին երկօրյա այցով կմեկնի Ռուսաստան:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը կմասնակցի Մոսկվա քաղաքում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին: Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաեւ ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար   Նիկոլայ Պատրուշեւի հետ: