Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հետ է կանգնում հրադադարի որոշ պայմանավորվածություններից: Սակայն ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դա այդպես չէ, որ իրենք պատրաստ են այն շրջանակներին, որոնք ուրվագծել, ներկայացրել և հաստատել են միջնորդները չորեքշաբթի երեկոյան՝ հաղորդում է Al Jazeera-ն։
Բայց կա մեկ այլ խնդիր՝ ներքին տարաձայնությունները Իսրայելի կառավարության ներսում:
Իսրայելի արմատական ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի կուսակցությունն ասում է, որ պատրաստ է լքել կառավարությունը, եթե վարչապետ Նեթանյահուից երաշխիքներ չստանա, որ գործարքի առաջին փուլից հետո Իսրայելը կվերադառնա լայնածավալ պատերազմի։
Սմոտրիչը, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի հետ միասին, հրադադարի ցանկացած տեսակի համաձայնագրի կտրուկ հակառակորդն էր: Իսրայելի անվտանգության կաբինետը պետք է հավաքվեր այսօր՝ համաձայնագրի շուրջ քվեարկության համար, սակայն այն շարունակում է հետաձգվել:
Բոլոր հայացքներն ուղղված կլինեն Իսրայելին՝ տեսնելու, թե ինչպես է կառավարությունը վարվում այս հարցում: Հարկ է նշել, որ վաղը մայրամուտին սկսվում է Շաբաթը, որի ընթացքում ծայրահեղ աջ կուսակցությունները չեն աշխատելու։ Այսպիսով, նրանք ստիպված կլինեն քվեարկել կամ հինգշաբթի երեկոյան կամ շաբաթ օրը:





























