Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային ավելի շատ աջակցություն կցուցաբերի, քան երբևէ, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի նոր շարժական հակաօդային պաշտպանության համակարգ, որը կմշակի Բրիտանիան և կֆինանսավորի Դանիան՝ գրում է The Guardian-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ պաշտպանական համակարգը «կմշակվի՝ հաշվի առնելով Ուկրաինայի կարիքները»։ Նա նաև ասել է, որ Բրիտանիան կշարունակի ուկրաինական զորքերի ուսուցումը։

Երեք տարի առաջ պատերազմի սկսվելուց հետո ավելի քան 50000 մարդ արդեն վերապատրաստվել է բրիտանական հողում: