Հրդեհ է բռնկվել թուրքական Բոլու նահանգի Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրում։ Զոհվել է առնվազն երեք հոգի, տուժել 21 մարդ, տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Բոլուի նահանգապետ Աբդուլազիզ Այդընը հեռուստաալիքի եթերում տեղեկացրել է, որ զոհվածները եւ տուժածները տեղի քաղաքացիներ են։
Արտակարգ դրության վայր են եկել հրշեջ թիմերն ու փրկարարները։ Իրականացվում է հյուրանոցի կենվորների տարհանում։
Նախնական տվյալներով՝ հրդեհն առաջացել է տեղի ժամանակով ժամը մոտ 03.00-ին յոթ հարկանի հյուրանոցի տանիքում եւ արագ ընդգրկել է շենքը, նշել է CNN Türk հեռուստաալիքը։





























