ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից Կուբային համարել է ահաբեկչության հովանավոր պետություն՝ չեղարկելով նախորդի՝ Ջո Բայդենի վերջին որոշումը։
ԱՄՆ քառասունվեցերորդ նախագահ Բայդենը իր լիազորությունների ավարտին որոշում էր կայացրել Կուբան հանել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից, որտեղ երկիրը գտնվում է 2021-ից։
Թրամփն ավելի վաղ ստորագրել էր հրամանագիր՝ չեղյալ համարելով դեմոկրատ նախորդի՝ Բայդենի նախագահության ժամանակ ընդունված 78 որոշումները, ներառյալ հրամանները, հուշագրերը եւ այլ միջոցները։ Դրանցից մեկը, որը վերաբերում է Բայդենի՝ Կուբայի մասին հուշագրի չեղարկմանը, հրապարակվել է Սպիտակ տան կայքում։





























