Մարկո Ռուբիոն, որը ԱՄՆ Սենատի կողմից հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, լրագրողներին ասել է, որ չի կարող ժամանակացույց սահմանել Ուկրաինայում պատերազմի ավարտի համար, սակայն առաջարկել է, որ կողմերից յուրաքանչյուրը գնա զիջումների, ինչը ցանկացած հակամարտություն լուծելու բնական մասն է:

«Ամեն անգամ, երբ ավարտում եք հակամարտությունը երկու կողմերի միջեւ, որոնցից ոչ մեկը չի կարող հասնել իր առավելագույն նպատակներին, կողմերից յուրաքանչյուրը պետք է հրաժարվի ինչ-որ բանից»,- CNN-ը մեջբերել է նրա խոսքերը:

Նա չի հստակեցրել, թե ինչ զիջումների մասին կարող է խոսք լինել, սակայն նշել է, որ վերջնական որոշումը կկայացնեն Ռուսաստանն ու Ուկրաինան։ Ռուբիոն նաեւ ասել է, որ պատերազմի ավարտը Դոնալդ Թրամփի առաջնահերթությունն է։

«Կարելի է հուսալ, որ որոշ հիմքեր արդեն դրված են, բայց դժվար կլինի։ Ռուսաստանը ագրեսոր է այս հակամարտությունում, բայց այս պատերազմը պետք է դադարեցվի»,- ավելացրել է նա։