ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը կլինի «ավելի առճակատային, քան դիվանագիտական»։ Այս կարծիքն է արտահայտել իրանական IRNA գործակալության հրապարակումը։

Նրա խոսքով՝ «Թրամփի առաջին ժամկետը սկսվել է Իրանի միջուկային գործարքից միակողմանի դուրս գալուց եւ իրականացվել է կոշտ հակաիրանական հռետորաբանության եւ առավելագույն ճնշման քաղաքականության դրոշի ներքո»:

Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում համաշխարհային հակամարտությունների կարգավորման մեթոդները քիչ չեն տարբերվելու նախկինում օգտագործվածներից, նշվել է հրապարակման մեջ։ Գործակալությունը հիշեցրել է, որ ամերիկացի նոր առաջնորդը «ընտրել է կոշտ գծի կողմնակիցներին»՝ իր վարչակազմում առանցքային պաշտոններ զբաղեցնելու համար։

IRNA-ի հաղորդման համաձայն՝ «դա մեծացնում է մտավախությունը, որ [հանրապետական] կառավարության քաղաքականությունն ավելի շատ առճակատային կլինի, քան դիվանագիտական»:

Հունվարի 20-ին Թրամփն իր երդմնակալության խոսքում ասել է, որ Միացյալ Նահանգների հզորությունը, որը նա նախատեսում է վերականգնել պետության ղեկավարի պաշտոնում չորս տարիների ընթացքում, հնարավորություն կտա «վերջացնել բոլոր պատերազմները» եւ ապահովել միասնությունն աշխարհում։