Հունվարի 24-ին արտգործնախարար Վան Յին իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ ասելով, որ երկու կողմերը պետք է պահպանեն հաղորդակցությունը, լուծեն տարաձայնությունները և ընդլայնեն համագործակցությունը՝ խթանելու Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայուն, առողջ և հաստատուն զարգացումը։ Այս մասին հայտնում է China Daily-ն։
Վան Յին մանրամասնել է Չինաստանի դիրքորոշումը Թայվանի հարցում և կոչ է արել ԱՄՆ-ին առավելագույն զգուշությամբ մոտենալ խնդրին։
Նա հիշեցրել է ամերիկյան կողմին իր հավատարմությունը մեկ Չինաստանի սկզբունքին, ինչպես ամրագրված է չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեներում՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը չպետք է հետ կանգնի իր խոստումներից։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Ռուբիոն փոխանցել է տարաձայնությունները պատշաճ կերպով լուծելու ամերիկյան կողմի պատրաստակամությունը։
Նա կրկնել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում «Թայվանի անկախությանը» և հույս ունի Թայվանի խնդրի խաղաղ կարգավորման։





























