Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը դեկտեմբերի 18-ին դարձել է 48 տարեկան: Մինչ դերասանը շնորհավորանքներ է ընդունում, կինոքննադատները որոշում են, թե ինչ է հասցրել եւ ինչ չի հասցրել դերասանը իր կարիերայի ընթացքում ու գուշակություններ են անում, թե նա ինչպես կվարվի հետագայում:

Նրանք նշում են, որ այսօրվա դրությամբ դերասանի մասին երկու որոշակի բան կարելի է ասել: Առաջին, Բրեդը վատ չի պահպանվել: Երկրորդ, նրա կարիերան ծաղկման շրջանում է գտնվում, գրում է «Կլեո.ռուն»:

Վերլուծաբանները հույս ունեն, որ լուրջ չեն անցյալ ամիս տարածված այն տեղեկությունները, թե Բրեդ Փիթը ցանկանում է հեռանալ կինոյից: Փիթը պարգեւատրվել է «Ոսկե Գլոբուսի» չորրորդ մրցանակով` «Լավագույն դրամատիկական դերասան», իսկ դրանից հետեւում է, որ նրա համար դեռ շուտ է թողնել դերասանական կարիերան:

Բրեդ Փիթի դերասանական կարիերան սկսվել է դեռ 1987-ին: Նա մեծ հաջողություններ է գրանցել սկսած 1991-ից «Թելմա եւ Լուիզա» ֆիլմում նկարահանվելուց հետո: Սակայն նրա գործունեության մեջ բեկումնային դեր խաղաց «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմը: 1999-ին Փիթը խաղացել է իր հայտնի դերերից մեկը Դեվիդ Ֆինչերի «Մարտական ակումբ» ֆիլմում:

Ինչ վերաբերվում է դերասանի անձնական կյանքին, ապա նա 2005-ին բաժանվել է հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնից եւ  ամուսնացել Անջելինա Ջոուլիի հետ: Այսօր հուլիվուդյան զույգը դաստիարակում են իրենց վեց երեխաներին: