Արտագաղթի խնդիրը մտահոգիչ է, այն իշխանությունների ուշադրության կենտրոնում է եւ հանրապետության նախագահը նախանշել է այդ ուղղությամբ արվող քայլերը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ընդգծելով, որ ինքը դեմ է, երբ մարդիկ ծայրահեղությունների մեջ են ընկնում, դա համարելով աղետ ու կործանում: «Քննադատում են այն մարդիկ, որ մատը մատին չեն խփել պետականության համար»,- ասաց նա:

Հարցին, թե նաեւ մեծ շանսոնյե Շառլ Ազնավո՞ւրը մատը մատին չի խփել, ով հայտարարել էր, որ Հայաստանում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում, որի հետեւանքով երիտասարդները հեռանում են, Շարմազանովը պատասխանեց. «Շառլ Ազնավուրը մեծ հայ է, ազգային հերոս է, նա հերքել է իր խոսքերը: Ես ավելացնելու բան չունեմ»:

Դիտարկմանը, որ Ազնավումը չի հերքել այս տարվա սեպտեմբերին իր խոսքերը, թե Հայաստանում մաֆիան է իշխում, ԱԺ փոխնախագահն ասաց. «Հարգանքով եմ վերաբերվում նրա կարծիքին, թեկուզ խիստ քննադատական է»: