Սիրիայում տարեսկզբից 91 սպանություն է գրանցվել՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի կողմնակիցների դեմ հաշվեհարդարի արշավի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR):
Ընդհանուր առմամբ, իրավապաշտպանների տվյալներով՝ Ասադի վարչակարգի տապալումից հետո սպանվել են նրա 190 կողմնակիցներ, այդ թվում՝ հինգ կին։ Ամենաշատ զոհերը գրանցվել են Հոմս, Համա և Լաթաքիա նահանգներում։
Հարձակվողներից ոմանք, ըստ SOHR-ի, պնդում են, որ կապված են Ռազմական գործողությունների տնօրինության հետ, որը տապալել է Ասադի ռեժիմը: Հանցագործությունները կատարվում են քաղաքական և կրոնական դրդապատճառներով, ինչը վկայում է «անվտանգության աղետալի խախտման մասին»։ SOHR-ը նաև ընդգծում է, որ այս սպանությունները «խորացնում են պառակտումը սիրիացիների միջև» և մատնանշում է պատասխանատուների դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
AFP-ն պարզաբանում է, որ սպանվածների մեծ մասը Ասադի կառավարության նախկին պաշտոնյաներ են։
Սիրիայում Ասադի կողմնակիցների դեմ պատասխան գործողությունների ընթացքում տարեսկզբից 91 մարդ է սպանվել. SOHR

Հասանելի է
русский



























